slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Մ.Մաշտոցի անվան համալսարանի հեռակա ուսուցման...

News_Image

Երեկ Մ. Մաշտոցի անվան համալսարանի հեռակա ուսուցման «Հոգեբանություն» և «Իրավագիտություն» կրթական ծրագրերի ուսանողները՝ դասախոս Մ․Թևանյանի ղեկավարությամբ, այցելեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո», որտեղ մասնակցեցին «Հեղուկային քրոմատոգրաֆով համակցված եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի առավելությունները և կեղծ դրական արդյունքների բացառող դերը կենսաբանական (մազ, մեզ, արյուն, եղունգ) մատրիցաներում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման համար իրականացվող դատաքիմիական (քիմիկոտոքսիկոլոգիական) փորձաքննությունների ընթացքում» թեմայով մասնագիտական բանախոսությանը։
Բանախոսությունը վարեց Քիմիական (կենսաքիմիական) փորձաքննությունների բաժանմունքի պետ Ն. Կիրակոսյանը, ով ուսանողներին ներկայացրեց ժամանակակից լաբորատոր սարքավորումների կիրառման հնարավորությունները, դրանց դերը դատաքիմիական փորձաքննությունների իրականացման գործընթացում, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հայտնաբերման ճշգրտությունն ապահովող նորագույն մեթոդները։
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան փորձագիտական գործունեության առանձնահատկություններին, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը դատափորձագիտական ոլորտում, ստացան մասնագիտական արժեքավոր գիտելիքներ և հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ ոլորտի մասնագետից։
Շնորհակալություն հետաքրքիր և արդյունավետ օրվա համար։

30 June 2026